National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
10.02.2021
Աշխատանքային խումբը կշարունակի Քրեական դատավարության օրենսգրքի վերաբերյալ քննարկումները
1 / 4

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի առաջին ընթերցմամբ քննարկումը խորհրդարանը շարունակեց փետրվարի 10-ի նիստում: Մտքերի փոխանակության ընթացքում Նիկոլայ Բաղդասարյանը կարեւորեց օրենսգրքի ընդունումը՝ նշելով, որ նախագիծը լրամշակման կարիք ունի: Նա տեղեկացրեց, որ նախագիծն օբյեկտիվ պատճառներով  չի քննարկվել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում, սակայն հանձնաժողովականները դրական կարծիք ունեն նախագծի վերաբերյալ: Տարոն Սիմոնյանը մտավախություն  հայտնեց, թե դատական համակարգը պատրաստ չէ յուրացնելու նոր օրենսգիրքը, քանի որ բազմաթիվ գործեր են վերաբացվելու, ինչը կարող է խնդիրներ առաջացնել դատախազական եւ քննչական մարմինների համար: Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ աշխատանքային խումբը շարունակելու է քննարկումները ոլորտի մասնագետների հետ՝ ժամանակակից պահանջներին համապատասխանող օրենսգիրք ունենալու համար:

Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին»  օրենքում: Ակնկալվում է ապահովել հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման ամբողջական համակարգի ներդրումը:


29.04.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am